Տնտեսություն 15:46 10/07/2017 Հայաստան

Արսեն Բազիկյան. Կարող եմ ասել, որ Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման մեջ «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ն իր լուման ունի

Հայաստանյան լիզինգի շուկայում գործող առաջատար «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերությունն ունի 14 տարվա պատմություն, որի ընթացքում անընդհատ կատարելագործվել է՝ իր հաճախորդներին մատուցելով մատչելի և գրավիչ ծառայություններ: Ընկերությունը ներդրում ունի նաև Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման և մատակարար ընկերությունների ծավալների մեծացման մեջ: «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության ձևավորմանն ու կայացմանն ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով «Արմենպրես»-ը զրուցել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ:

Հարց- Պարոն Բազիկյան, ինչպիսի՞ նախապատմություն ունի «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերությունը և ինչպե՞ս է այն նպաստել Հայաստանում լիզինգի վերաբերյալ օրենսդրական դաշտի կարգավորմանը:
Պատասխան- «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ը Հայաստանի առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է: Այն գրանցվել է 2003 թվականին: Աշխատելով ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը դեռևս 2001 թվականին հաճախորդների կողմից ներկայացվող մի շարք խնդիրների հետ էր առնչվում, որոնք վերաբերում էին գրավի բացակայությանը, ագրոտեխնիկայի պարկին, հիմնական միջոցների մաշվածությանը և ՀՀ-ում դրանց թարմացման հնարավորություններին: Այդ ժամանակ բանկը հանդես եկավ նախաձեռնությամբ. Հայաստանում սկսեց գործունեություն ծավալել լիզինգային գործառնությունների մեջ մասնագիտացված միանգամից մի քանի ընկերությունների համատեղ աշխատանքային խումբը: Այն ժամանակ մեզ հայտնի չէր, թե ինչ դաշտում պետք է աշխատենք: Սակայն հետագան ցույց տվեց, որ այն պետք է լինի ֆինանսական բնույթի ընկերություն, պետք է աշխատի ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվային հսկողության դաշտում և չտարբերվի բանկային բիզնեսից: 2001 թվականից սկսվեցին աշխատանքները՝ «ՀայԳյուղՓոխ» բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի անդամներ Ուկաբայլ և «ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԿՈՆՍՈՒԼՏԱՆՏ» խորհրդատվական ընկերության, Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական Կորպորացիայի, Լիբանանյան լիզինգային ընկերության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրի խորհրդատուների համատեղ ջանքերով:
2001-2003 թվականներին փոփոխություններ կատարվեցին մի շարք օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, այդ թվում՝ քաղաքացիական օրենսգրքում, որպեսզի հնարավոր լիներ այս դաշտը համապատասխանեցնել միջազգային պահանջներին և ստեղծել հնարավորություն Հայաստանում լիզինգային ծառայությունների մատուցման համար: 2003 թվականին, ընկերության գրանցմանը զուգահեռ, իրականացվում էին Հայաստանում վարկային կազմակերպությունների հիմնադրման աշխատանքներ, և հինգ տեսակներից մեկը դարձավ  լիզինգային վարկային կազմակերպությունը:
Սկզբում ունեինք հինգ բաժնետեր, սակայն, ընկերության զարգացմանը զուգահեռ, նրանցից երկուսը վաճառեցին իրենց բաժնեմասերը գործող բաժնետերերին, քանի որ իրենց քաղաքականությունն ընկերությանն աջակցելն էր: Ներկայումս ընկերության հիմնական բաժնետերերն են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը և ֆրանսիական «ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԼԻԶԻՆԳ ԵՎ ՖԱԿՏՈՐԻՆԳ» մասնագիտացված ընկերությունը:
2003-ին՝ ԿԲ-ում ընկերության գրանցման պահից մինչ օրս շարունակվում են օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքները: Ընդհանրապես, կարծում եմ, Հայաստանում մասնագիտացված ֆինանսական ծառայությունների մատուցման և այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառման համար ձևավորված պահանջարկ և անհրաժեշտություն կա, ինչպես նաև առկա է անընդհատ օրենսդրական դաշտի բարելավման խնդիր, ինչը մասամբ լուծվել է ՀՀ Հարկային նոր օրենսգրքով:
Որպեսզի մեր ընկերությունն աշխատեր ինքնուրույն և կարողանար իր ծախերը սեփական միջոցներով հոգալ, հաստատվեց բիզնես պլան, ըստ որի ընկերությունը պետք է դրան հասներ հիմնադրման պահից հինգ տարի հետո՝ 2008 թվականին: Մեր ընկերությունն այդ կետը հաղթահարել է 2005 թվականին և այդ ժամանակվանից շահույթով է աշխատում, որն էլ ամբողջությամբ ուղղվում է ընկերության կապիտալի մեծացմանը:

Հարց- Ինչի՞ շնորհիվ է  «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ին հաջողվում շուկայում պահպանել բացարձակ առաջատարի դիրքերը:
Պատասխան- Կարծում եմ առաջին հերթին դա աշխատանքային փորձն է, ձևավորված մեթոդաբանությունը, որը հիմնված է միջազգային լիզինգային պրակտիկայում կիրառվող ամենավերջին նորույթների և աշխատանքների կազմակերպման վրա, , և իհարկե 14 տարիների ընթացքում ձևավորված աշխատանքային թիմը, որը մեզ հնարավորություն են տալիս պահպանել մեր առաջատարի դիքերը շուկայում: Մենք փորձում ենք մեր պրոդուկտի առավելությունների վրա աշխատել, անընդհատ կատարելագործել ծառայությունների մատուցման որակը, համագործակցություն հաստատել նոր գործընկերների հետ և դրանց ցանկն ընդլայնել, որպեսզի կարողանանք հաճախորդների համար շատ ավելի գրավիչ և մրցունակ պայմաններ ստեղծել: Ընկերության բաժնետերերի կազմը թույլ է տալիս, որպեսզի մենք կարողանանք աշխատել մի շարք հեղինակավոր կառույցների հետ և մեր հաճախորդներին պրոդուկտները ներկայացնենք այնպես, որ նրանց համար առավելագույնս մատչելի լինի:

Հարց- Հիմնադրման սկզբնական փուլում ինչպիսի՞ դժվարություններ են եղել:
Պատասխան- Սկզբնական շրջանի խնդիրներից էր մատակարար ընկերությունների բացակայությունը Հայաստանում: Աշխատում էինք հիմնականում օտարերկրյա մատակարարների հետ, ինչն իր բնույթով ամենառիսկային գործարքն է թե լիզինգատուի և թե լիզինգառուի համար։ Մենք փորձեցինք ձևավորել  տեղական մատակարար ընկերությունների դաշտ, քանի որ այդ ժամանակ կային անհատներ և ընկերություններ, ովքեր Հայաստան գյուղատնտեսական տեխնիկա ներմուծելու և հետագայում սպասարկելու գաղափար և նախադրյալներ ունեին, իսկ մենք օգնեցինք նրանց: Այդ ժամանակ նրանց տրամադրել ենք միջազգային դրամաշնորհներ, ֆինանսավորում է իրականացվել, օգնել ենք այդ պրոդուկտը ստեղծելու համար: Կամաց-կամաց, երբ մատակարարները տեսան, որ այն շատ լավ հնարավորություն է իրացման ծավալները մեծացնելու համար, նոր շուկաներ գրավելու համար, նրանք մտան այս բիզնեսի մեջ: Ներկայումս աշխատում ենք շուրջ 150 մշտական մատակարար ընկերությունների հետ:
Այդ ժամանակ ապահովագրական շուկան բացարձակ ձևավորված չէր: 2004 թվականին «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերությունը միայն մեկ տարվա ընթացքում մի ապահովագրական ընկերությունից 3 մլն դոլարի ապահովագրական փաթեթ պատվիրեց, որը նրանց ընդհանուր գործունեության մոտ 20-25 տոկոսն էր կազմում: Կարող եմ ասել, որ Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման մեջ մենք նույնպես մեր լուման ունենք: Այժմ տարեկան կտրվածքով ապահովագրում ենք 20-25 մլն․ ԱՄՆ դոլարի լիզինգի առարկա և հանդիսանում 5 ամենախոշոր ապահովագրական ընկերությունների բրոքերը, ինչի արդյունքում կարողանում ենք շուկայականից ավելի մատչելի ապահովագրման սակագին ապահովել մեր հաճախորդների համար, ավելին` մեր հաճախորդներից շատերը իրենց սեփական գույքերն են մեր միջոցով ապահովագրում։

Հարց-Արդյո՞ք դժվար չէ՞ր սկզբնական շրջանում մարդկանց բացատրելը, թե ինչ է նշանակում լիզինգ:
Պատասխան-Այդ խնդիրն առ այսօր էլ է առկա։ Լիզինգը ընդամենը 60-70 տարվա պատմություն ունի, ինչը չես համեմատի վարկի հետ: Բայց տարեցտարի մեզ ավելի հեշտությամբ է հաջողվում հաղթահարել այդ խնդիրները:  Հաճախորդներն են կրթվում, մեր թիմն է ավելի հմտանում՝ օգտվում ենք միջազգային պրակտիկայի նորություններից և հնարավորություններից:
Մեզ մոտ ամենամեծ հարցը մնում է իրազեկվածության մակարդակի բարձրացումը, քանի որ պրոդուկտը չի կարելի կարճ ժամանակում ներկայացնել: Դրա ներկայացման համար առնվազն մեկ ժամ է հարկավոր, որպեսզի հաճախորդը պատկերացում կազմի, թե ինչ պայմանների պետք է բավարարի: Չէ որ, օրինակ, օտարերկրյա մատակարարից ապրանքի ձեռքբերման դեպքում մեր լիզինգային ընկերությունը փաթեթային առաջարկ է անում հաճախորդին՝ բացի ֆինանսավորումից ներառելով բանակցությունները մատակարարի հետ, ապրանքի փոխադրումը, բեռնում-բեռնաթափումը, մաքսազերծումը, ապահովագրությունը և այլն և այս յուրաքանչյուր պրոցեսը իրականացվում է տարբեր պայմաններով, ինչը նախապես ամբողջությամբ պետք է համաձայնեցվի հաճախորդի հետ։

Հարց- Լիզինգի ինչպիսի՞ պրոդուկտներ է առաջարկում ընկերությունը:
Պատասխան- 2013 թվականին ընկերությունում ներդրված ռազմավարական նշանակություն ունեցող  գործընթացը թիրախավորումն էր՝ մենք անցում կատարեցինք հաճախորդամետ քաղաքականությանը: Մինչ այդ ունեցել ենք տարբեր տեսակի առարկաների լիզինգ, հիմա այն մի փոքր այլ է, քանի որ այժմ պրոդուկտները ներկայացնում ենք ըստ թիրախային խմբերի: Դրանք են կոմերցիոն անշարժ գույքի լիզինգը, որը բացառապես իրավաբանական անձանց համար է,  բիզնես ավտոլիզինգը, որը նույնպես իրավաբանական անձանց համար է, ֆիզիկական անձանց համար ավտոլիզինգը, ագրոլիզինգը, որը գյուղատնտեսությամբ զբաղվող հաճախորդների համար է, և էներգախնայող սարքավորումների լիզինգը: Կան նաև տեսակներ, որոնք կոնկրետ շուկաների սպասարկման համար են: Օրինակ՝  արևային ֆոտովոլտային կայանների լիզինգը:

Հարց- Ովքե՞ր են հանդիսանում «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ի հաճախորդներ, ինչպիսի՞ առանձնահատկություններով են նրանք տարբերվում:
Պատասխան- Եթե նախկինում մեր թիրախային խմբում միայն իրավաբանական անձինք էին, ապա տարիների ընթացքում պահանջ առաջացավ այդտեղ ընդգրկել նաև սպառողական ապրանքների պահանջ ունեցող հաճախորդներին: Ներկայումս մեզ մոտ լիզինգներ են տրամադրվում ագրոհաճախորդներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ՓՄՁ-ներին, կորպորատիվ հաճախորդներին, հինգերորդը ՝ ոչ ռեզիդենտ հաճախորդների խումբը, նորույթ է: Դրանք հիմնականում դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկներն են, որոնք ՀՀ-ում բանկային այլ ռեսուրսներից օգտվելու հնարավորություն չունեն, սակայն «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ը տրանսպորտային և հիմնական միջոցներ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռել նրանց: ԱԱՀ-ի մասին օրենքի համապատասխան դրույթով նախատեսված է, որ լիզինգային գործարքները, ինչպես և իրենց համար մատուցվող բոլոր ծառայությունները և ապրանքները ՀՀ-ում ազատված են ԱԱՀ-ից: Այս խմբի մեջ են մտնում նաև արտասահմանյան խոշոր ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունները, որոնք չունեն իրավաբանական անձանց կարգավիճակ: Արդեն երրորդ տարին է այս թիրախային խումբը մեզ մոտ գործում է և ունի ընդլայնման հնարավորություններ: Պահանջարկը դեռ ցածր է, որն, իմ կարծիքով, կապված է իրազեկվածության ցածր մակարդակի հետ:
Մեր ընդհանուր պորտֆելի մոտ 67 տոկոսը ՓՄՁ-ներն են, քանի որ մեր նպատակներից է տնտեսության, մասնավորապես փոքր ու միջին սեգմենտի զարգացումը:

Հարց-Ինչպե՞ս եք համագործակցում մատակարարների հետ:
Պատասխան- Ունենք մի շարք մասնագիտացված մատակարար ընկերություններ, որոնց հետ բացառիկ պայմանագրեր ենք կնքել: Կան նաև մատակարար ընկերություններ, որոնց հետ միացել ենք հատուկ ծրագրերով: Լիզինգային ընկերությունը համագործակցում է տարբեր խորհրդատվական ընկերությունների հետ, որոնց հետ իրականացրել ենք մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ անվճար ուսուցում մեր հաճախորդների համար: Բացի ֆինանսական և բիզնես ծառայություններ մատուցելուց՝ մեր ընկերությունը նաև որոշակի օժանդակություն է տրամադրում գործընկերներին և հաճախորդներին բիզնեսի կայացման գործում:

Հարց- Մատակարարների տեսանկյունից որքանո՞վ է ձեռնտու լիզինգային պայմանագիրը, ի՞նչ ռիսկեր է այն պարունակում: Քանի՞ մատակարարի հետ եք համագործակցում: Քանի՞սն են նրանց շարքում տեղական արտադրողները, և ինչպե՞ս է «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ը խթանում նրանց գործունեությունը: Ո՞ր երկրներից եք ձեռք բերում լիզինգի առարկաները:
Պատասխան- Նշված 150 մատակարարների կեսից ավելին օտարերկրյա բրենդները Հայաստանում ներկայացնող ընկերություններ են: Դրանցից մի քանիսի հետ արդեն տասը տարուց ավելի համագործակցում ենք, և նրանք, լավ հասկանալով մեր և հաճախորդների պահանջները, արդեն նվազ ռիսկային են: Կան մատակարար ընկերություններ, որոնց հետ մեկ անգամ ենք պայմանագիր կնքում, դրանցից շատերը գտնվում են նաև Հայաստանի տարածքից դուրս: Մենք շուրջ 47 երկրներից ապրանքների ներմուծում ենք իրականացնում: Միայն անցյալ տարի 7,5 մլրդ դրամի ներմուծում է իրականացվել «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության անունով: Մենք նաև խոշոր ներկրողների ցուցակում ենք հայտնվել:
Իհարկե, լիզինգային ընկերությունը նախապատվությունը տալիս է տեղական մատակարարներին, քանի որ այդ դեպքում մենք հնարավորություն ունենք կշռելու մեր ռիսկերը և հնարավորինս նվազեցնելու դրանք:

Հարց- Հաճախորդների տեսանկյունից ո՞րն է «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության՝տարբեր մատակարարների հետ բացառիկ պայմանագրերի առավելությունը:
Պատասխան- Մատակարարումների պայմանները ֆինանսավորման պայմանների հետ խիստ կապակցված են: Եթե ապրանքի ձեռքբերման պահին մատակարար ընկերության հետ ունենք կանխավճարի հարյուր տոկոսի վճարման իրավիճակ, ապա այստեղ հաճախորդի նկատմամբ մեր պահանջները նույնպես պետք է խստանան, քանի որ վերջինիս կողմից է կատարվել մատակարարի ընտրությունը: Սակայն չենք ցանկանում հաճախորդին թողնել միայնակ՝ առանց ֆինանսական աջակցի կամ գործընկերոջ: Այդ պատճառով նման պարագայում մատակարարի առջև որոշակի պահանջներ են դրվում: Դրանց բավարարման պատճառներից է այն, որ իրենք ունենում են կայուն ֆինանսական գործընկեր ՀՀ-ում: Դրա համար մատակարարման ավելի լավ առաջարկ կատարելը նրանց համար դառնում է նպատակ: Արդյունքում՝ մեր հաճախորդները դրանից օգտվում են: Ես կարող եմ օրինակ բերել: 2011 թվականին, երբ Լեհաստանից պաղպաղակի արտադրության հոսքագիծ էինք ձեռք բերում, մենք հաջողությամբ իրականացրեցինք դրա ֆինանսավորումը: Դրանից երկու ամիս անց մեզ դիմեց մեկ այլ ընկերություն, որը նույնպես ցանկանում էր ձեռք բերել այդ հոսքագիծը: Երբ մենք կորպորատիվ նամակով դիմեցինք այդ ընկերությանը և նրան հայտնեցինք, որ այն «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ընկերության երկրորդ ձեռքբերումն է, և, հնարավոր է, լինեն նաև երրորդն ու չորրորդը, մեզ միանգամից տրվեց այդ ապրանքի արժեքի յոթ տոկոս զեղչ և մատակարարման պայմանը փոխվեց նախկին հարյուր տոկոս կանխավճարից հիսուն/հիսունի: Հաճախորդը, բնականաբար, չէր սպասում դրան: Նրա համար շատ մեծ առավելություն էր այդ ապրանքի համար զեղչ ստանալը: Ինչ խոսք, լինում են նաև դեպքեր, երբ միջազգային առևտրի հարթակում ձեռքբերված փորձի հիման վրա կարողանում ենք հաճախորդներին զերծ պահել նաև անպարտաճանաչ և խարդախ մատակարարներից, ովքեր փորձում են լիզինգային սխեմայի կիրառման միջոցով գումարներ վաստակել, ինչի արդյունքում շահեցինք և հաճախորդի վստահությունը և կանխվեցին նմանատիպ գործարքները։

Հարցազրույցը՝ Վահե Հակոբյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}