Գերմանիան սկսել է Ինջիրլիքից դուրս բերել իր ռազմական ուժերը
Գերմանիային պատկանող ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվում Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայից:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայից գերմանական ռազմական ուժերի տեղափոխման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկ ամիս առաջ:
Նախատեսվում է, որ բեռնատար օդանավերով իրականացվող տեղափոխությունը կավարտվի երկու ամսվա ընթացքում՝ սկսած հուլիսի 2-ից: Իսկ գերմանական «Tornado» ռազմական ինքնաթիռները դեռ որոշ ժամանակ կմնան Ինջիրլիքում կամ կտեղակայվեն Գերմանիայում՝ շարունակելով մասնակցել ԻՊ-ի դեմ կազմակերպվող գործողություններին: Դրանք Հորդանան կտեղափոխվեն ավելի ուշ, երբ Հորդանանի օդանավակայանում կավարտվեն համապատասխան նախապատրաստությունները:
«Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ ձևավորված կոալիցիայի անդամ Գերմանիայի ռազմական ուժերը Թուրքիայում տեղակայվել էին 2015թ. դեկտեմբերի 10-ին:
Սակայն 2016թ. հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիքի իրենց զինվորականներին: Այս առթիվ ծագած կոնֆլիկտի համատեքստում Գերմանիան, ի վերջ, վճռեց Ադանայում գտնվող իր 260 զինվորականներին և ռազմական ինքնաթիռները տեղափոխել Հորդանան:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից
- Գերմանիայի արտգործնախարար. Դուրս կգանք Ինջիրլիքից
- Գերմանիան շուտով կորոշի՝ հանե՞լ իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՞ ոչ
- Գերմանիայի ԱԳՆ-ն Ինջիրլիքի շուրջ ստեղծված վեճի մասին. «Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում»
- Սիրիայի Տաբկա օդանավակայանը ԱՄՆ-ի համար կարող է դառնալ թուրքական Ինջիրլիքի այլընտրանք
- Թուրքիան կարող է փակել Ինջիրլիքի ավիաբազան ամերիկյան ուժերի համար
- Der Schpigel. Գերմանիան նախատեսում է իր ռազմական կոնտինգենտը դուրս բերել «Ինջիրլիքից»
- Ինջիրլիք ռազմաբազայի 49.5 հա տարածքի դիմաց հայերը Թուրքիայից պահանջում են 63.9 մլն դոլարի փոխհատուցում
- Թուրքիան չի պատրաստվում տապալել ԱՄՆ-ի հետ ռազմաառևտրային գործակցությունը կամ փակել Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան. CNNTurk
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին