Կոստանյան. Մարտի 1-ի գործով քննության արդյունավետության բոլոր ուղղություններն ապահովել եմ
Նախկին գլխավոր դատախազ, այժմ պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ապահովել է արդյունավետ քննության անհրաժեշտ պայմանները. «Մարտի մեկի գործով, եթե հիշում եք, բոլոր գործերը քննվում էին մեկ ամբողջական գործի շրջանակում: Իսկ դա որպես կանոն առաջացնում է քննության անարդյունավետություն: Հետո իմ հանձնարարությամբ, առավել արդյունավետ ու առարկայական քննություն իրականացնելու համար տասը զոհերից յուրաքանչյուրի գործն առանձնացվեց»:
Նրա խոսքով, դա հնարավորություն կտա, որ յուրաքանչյուր գործ ունենա առանձին քննիչ, ինչի արդյունքում էլ քննիչներն առավել կկենտրոնանան։
«Դա նաև հնարավորություն կտա, որ տուժողների իրավահաջորդները, տուժողները, իրավապաշտպանները առավել լավ պատկերացնեն, թե գործը ինչ փուլում է, ինչ հետևանքներ կան, և ամենակարևորը, յուրաքանչյուր քննիչի գործողություն, որոշում, որը գտնում են ոչ հիմնավոր, արդյունավետ, առավել ևս ապօրինի, կարող են բողոքարկել:
Այսինքն քննության արդյունավետությանն ուղղված ոլոր ուղղությունները, իմ խորին համոզմամբ, ես ապահովել եմ: Հետագա քննության մասին, կարծում եմ, Արթուրը Դավթյան ավելի մանրամասն կներկայացնի, իմ իրավասությունից դուրս հարց է»,-ասաց Կոստանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. Գլխավոր դատախազ
- Փաշինյան. Պատեհ չենք համարում, որ մարտի 1-ի օրը քաղաքական ուժերը Ազատության հրապարակի համար կռիվ տան. «Առավոտ»
- Ա. Մանուկյան. Մարտի 1-ի հետ կապված ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ չեն պատասխանում միջազգային կառույցների պարզ երկու հարցին
- Օսկանյան. Ես ո՞նց կարող էի մարտի 1-ի դեպքերի հետ կապ ունենալ
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Արամ Մանուկյանը՝ մարտի 1-ի բացահայտման գործընթացի մասին
- Քանի՞ տարի է պետք, որ մարտի 1-ի մասին պարզ հարցերը պատասխան ստանան. Հարց կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան