«Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
«Մենք երկար ճանապարհ ենք անցել «Ոսկե ծիրանի» հետ և կարող եմ ասել, որ կինոտոն լինելուց բացի, այս փառատոնը կարևոր առաքելություն է ստանձնել»,-նախօրեին Մոսկվա կինոթատրոնում «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ կինոփառատոնի բացմանն ասել է փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ, նա նշել է, որ արդեն տասնչորս տարի փառատոնը փորձում է արվեստի ամենազոր ուժով արթուն պահել մարդու միտքն ու լուսավոր մտածելու ունակությունը, մարդկությանը դարձնել քաղաքակիրթ արժեհամակարգի հետևորդ:
«Կինոն ազդեցիկ միջոց է միմյանց ճանաչելու, հասկանալու և հարգելու համար: Ողջունում եմ փառատոնի մասնակիցներին, հյուրերին և կինոսեր հասարակությանը՝ մաղթելով հաճելի դիտում և հաջողություն»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ, ապա հայ անվանի կինոգործիչների շարքում արժանավորների անունը հավերժացնող նոր աստղերի բացմամբ՝ մեկնարկել է տարվա սպասված մշակութային իրադարձությունը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ կինոփառատոնը: Համաշխարհային կինոարվեստի շունչն ուղիղ մեկ շաբաթ՝ հուլիսի 9-16-ը կթևածի մայրաքաղաքում:
«Ոսկե ծիրանի» այս տարվա պաշտոնական ազդագիրը ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմին է:
96 երկրից 1100 հայտ ստացած փառատոնը կարող է իրական կինոտոն դառնալ մրցույթային և արտամրցույթային տարբեր ծրագրերում ընդգրկված բազմաժանր ֆիլմերի ասելիքով և ինքնատիպությամբ: Հայաստանի կինոսեր հասարակության համար այս իրադարձությունը բացառիկ հնարավորություն է՝ հայկական և համաշխարհային կինեմատոգրաֆի գլուխգործոցներին հաղորդակցվելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- «Եղիցի լույս» մրցանակը կստանա Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին