Ստամբուլում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել
Ստամբուլի կենտրոնում հանրահավաք է տեղի ունեցել ընդդեմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ մինչ այդ նրանք երթով Անկարայից հասել են Ստամբուլ: Արդարության երթը, որի մասնակիցները հաղթահարել են ավելի քան 400 կիլոմետր, մեկնարկել էր Անկարայում հունիսի 15-ին: Մասնակիցները բողոքում են զանգվածային պաշտոնանկություններից և ձերբակալություններից, որոնք հաջորդել էին անցյալ տարվա ամռանը զինված հեղաշրջման անհաջող փորձին:
Էրդողանը բողոքի ակցիայի մասնակիցներին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ և հայտարարել, որ կազմակերպիչ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դուրս է եկել ընդդիմության շրջանակներից ու գործում է ահաբեկչական խմբավորումների հետ համատեղ: