Բնապահպան-իրավաբան. Սևանա լիճը ջրավազան կամ ջրամաբար չէ, երբ ուզեն լցնեն, երբ ուզեն՝ բաց թողնեն
«Կեղծ թվեր ներկայացնելով, մոնիպուլյացիաներով, մի շարք օրենքների խախտմամբ ընդունվեց Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին օրենքը, որը վնաս կպատճառի լճին, որովհետև լիճը բարդ էկոհամակարգ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հուլիսի 6-ին ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ոռոգման նպատակով Սևանա լճից տարեկան բացթողման 170 մլն խ/մ չափաքանակի ավելացում՝ դարձնելով այն մինչև 270 մլն խ/մ:
Ն. Վարդանյանի խոսքով, Սևանա լիճը կենդանի օրգանիզմ է, չեն կարող մարդիկ նստեն ու որոշեն՝ ինչքան ջուր բաց թողնեն. «Ջրավազան կամ ջրամաբար չէ, երբ ուզեն լցնեն, երբ ուզեն՝ բաց թողնեն»:
Բնապահպանն ասաց, որ եթե նույնիսկ մեկ սանտիմետրով փոխվում է Սևանա լճի ջրի ջերմությունը, ողջ կենդանական աշխարհը կարող է գենետիկական մուտացիայի ենթարկվել:
«Լճում արդեն գենետիկական մուտացիայի ենթարկվող ձկնատեսակներ կան: Էնդեմիկ տեսակներ ունենք, որոնք հատուկ պահպանության կարիք ունեն: Բացի դրանից, եթե Սևանա լճի մակարդակն իջնում է, սկսվում են ճահճացման պրոցեսներ, որովհետև արևի ճառագայթները հասնում են հատակին: Այդ պրոցեսների դեմ պայքարելը շատ բարդ կլինի, նույնիսկ կարող է այնպիսի անդառնալի հետևանքներ լինեն, որ մենք ընդհանրապես կորցնենք Սևանը»,- նշեց բանախոսը:
Ն. Վարդանյանի խոսքով, Սևանա լիճ լցվում են տարբեր աղտոտված ջրեր:
«2016 թվականի բնապահպանության նախարարության մոնիտորինգի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն, լճում մագնեզիումի քանակը 1,2 անգամ գերազացում է սահմանային, թույլատրելի կոնցենտրացիան, նաև վանադիումի, սելենի, պղնձի, քրոմի սահմանային նորմերն են գերազանցում, որովհետև Սոթքի աղտոտված ջրերը, կենցաղային աղտոտված ջրերը թափում են Սևանա լիճ: Ինչքան իջեցնում են ջրի մակարդակը, այդքան այդ կոնցենտրացիաները խտանում են»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ եթե ջուրը մագնեզիում է պարունակում, այն էլ 1,2 երկու անգամ սահմանային կոնցենտրացիաները գերազանցող, ընդհանրապես ոռոգելի չէ այդ ջուրը, առաջացնում է աղակալում, 2 տարի հետո գյուղացին հողից էլ է զրկվելու:
«Այս ծրագրից օգուտ են ստանալու Սևանի մերձակա տարածքներում կառուցված շինությունների սեփականատերերը, էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունները, ՋՕ-երը, որոնք գումարները մսխել են թե վատ կառավարման, թե յուրացման արդյունքում, հիմա Սևանի հաշվին ուզում են իրենց բացերը փակել»,- նշեց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Հարությունյան. Սևանից ջրառի ավելացումը վերաբերում է միայն 2017-ին
- Բնապահպան. Խնդիրն ավելի լուրջ է, քան թվում է
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը
- Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում. Լենա Նազարյան
- Սիլվա Ադամյան. Մեկ սմ անգամ չի կարելի իջացնել Սևանը
- Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
- Ակցիա. Սևանում հավելյալ ջուր չկա
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
- Զեյնալյանն առաջարկեց ավելի շատ ժամանակ հատկացնել Սևանա լճի վերաբերյալ քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին