Քաղաքական 14:55 10/07/2017 Հայաստան

Փաշինյան. Այստեղ պետք է ասեմ՝ քյարփինջը կապույտ

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իր խոսքը վերնագրել էր «Քուանշ գլխավոր դատախազին»: Անտեղյակների համար նա բացատրեց.«Քուանշը տերմին է, որն օգտագործվում է բլոտ խաղում՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար: Այսօր չորս դրվագով քուանշ ունեմ հայտարարելու գլխավոր դատախազին»:

Փաշինյանի խոսքով, առաջին քուանշը վերաբերում է մարտի 1-ի մասին հայտարարությանը, երբ Արթուր Դավթյանը հայտարարել է՝ կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքները հիմնավորելու համար ապացույցներ ձեռք բերելու համար: Ասաց՝ հերթապահ նախադասությունը հայտարարող արդեն երրորդ գլխավոր դատախազն է:

«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ: Դուք ուզում եք ասել, որ որևէ գործողությո՞ւն եք կատարում: Ցույց տվեք քննչական գործողության մասին մի ապացույց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ Մարտի 1-ի բոլոր զոհերը, բացառությամբ զինվորական Տիգրան Աբգարյանի ու ոստիկան Համլետ Թադևոսյանի Քրեական գործում բնորոշված են զանգվածային անկարգությունների մասնակիցներ:

«Այսինքն, առանց դատ դատաստանի այդ մարդկանց հանել են հանցագործներ ու մեղսակիցներ, այսինքն` նեգատիվ ֆոն է ստեղծվում, որ էդ մարդիկ վատ արարքներ են կատարել ու պարզ է, որ ոստիկանությունը կարող էր նրանց սպանել»,-ասաց պատգամավորը:

Երկրորդ «քուանշը» վերաբերում է «Սասնա ծռերի» ու Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալների՝ ընտանիքների անդամների ու հարազատների տեսակցելու արգելքին: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց գլխավոր դատախազի խոսքերը, որ արգելքը սահմանվել է՝ նախաքննության շահերից ելնելով:

«Ձերբակալված ու կալանավորված անձանց մասին օրենքի 15 հոդվածն ասում է, որ տեսակցությունը տեղի է ունենում ձերբակալվածների կամ կալանավորվածների պահելու  վայրում` ծառայողների հսկողությամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա ընթերցեց օրենքի հիշյալ կետի շարունակությունը, երբ տեսակցությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե տեսակցող հարազատները ձերբակալվածին կամ կալանավորվածին արգելված առարկա կամ տեղեկություններ փոխանցելու փորձ է լինում:

«Սա հաշվեհարդար է, խոշտանգում»,-ասաց նա:

Փաշինյանի երրորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ էր: Փաշինյանը հիշեցրեց, որ  խմբակցության անդամները միջնորդել էին Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեր անձնական երաշխավորությամբ:

Սակայն դատախազությունը չէր փոխել կալանքը, հայտարարելով, որ որևէ երաշխիք չկա, որ նա պատշաճ վարքագիծ կապահովի:

«Քուանշ, պարոն Դատախազ: Ես և մեր խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը գնացել ենք, տեսել ենք Անդրիաս Ղուկասյանին, նկարագրել ենք իրավիճակը: Ասել ենք՝ անձնական երաշխավորությամբ կալանքից ազատեք: Սրանից հետո, ասում են՝ երաշխիք չկա: Թե Անդրիաս Ղուկասյանը պիտի ստանձնած լիներ, որ ՀՀԿ-ի համար իրանց քուչում ձայներ է ապահովելու, նոր ներում տայիք, ազատեիք կամ ախպոր ախպոր ախպորը ասեիք՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքի, որ ազատ արձակենք Անդրիաս Ղուկասյանին: Որ 9 պատգամավորի ասածը երաշխիք չի, բա ո՞ւմ ասածն է երաշխիք: Ձեր ասածն էլ մեզ համար երաշխիք չի, ձեր ասածը ծերից ծեր սուտ է, ընդհանրապես ձեր համակարգի գոյությունը մեզ համար երաշխքիք չի, որ Հայաստանում օրենք ու օրինականություն է գործում»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանի վերջին «քուանշը» վերաբերում էր Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերողին»:
«Մարուքյանի հետ նստել ենք Արթուր Դավթյանի սենյակում, ասել ենք՝ մարդը մա-հա-նալու է: Մենք ոչ բժիշկ էինք, ոչ մասնագետ էինք, դա հասկանալու համար պետք չէր ոչ բժիշկ, ոչ փորձագետ լինել: Հիմա դատախազն ասում է, թե դատախազության  կամ նախքաննության մարմնի գործողությունները չեն, որ հանգեցրել են Արթուր Սարգսյանի մահվան: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»,-ասաց Փաշինյանը, նա հիշեցրեց, որ 2016-ի դեկտեմբերին, կալանքից Սարգսյանը ազատ է արձակվել միջգերատեսչական մարմնի որոշմամբ, սակայն դրանից  հետո կրկնակի փորձաքննություն է նշանակվել:

Փաշինյանը հետաքրքրվեց, եթե ազատում եք, ինչո՞ւ եք նորից փորձաքննություն նշանակել, ի՞նչ իրադարձությամբ էր պայմանավորված:

«Պարզ է՝ հաշվեհարդարի, որովհետև մեր ժամանակների հերոս էր դարձել: Էս մարդուն հետ բերեցին կալանքի տակ, տարել են ՔԿՀ, նա էլ հացադուլ է հայտարարել, բուժօգնություն են առաջարկել, մերժել է: ՔԿՀ աշխատողները ամենօրյա ռեժիմով զեկուցել են, որ էս մարդու կյանքին վտանգ է  սպառնում: Պարզվեց՝ հանձնաժողովի եզրակացությունը սխալ է: Պարոն գլխավոր դատախազ, միջգերատեսչական հանձնաժողովի անդամների դեմ քրեական գո՞րծ եք հարուցել, ուրեմն խաբե՞լ են, թե կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի, իսկ այդ անձանց դատապարտե՞լ եք: Ո՛չ, չեք արել, դուք կրկին կալանավորել եք Արթուր Սարգսյանին, իսկ երբ հասկացել եք, որ մահանում է, իբր մեր միջնորդության հիման վրա ազատել եք, որ ազատության մեջ մահանա, դուք էլ քրգործ հարուցեք, ամիսներով քննեք, մինչև մարդիկ մոռանան այս դեպքի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսքն ավարտեց դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի զրոյացման մասին դատախազի հայտարարության մասին արձագանքով:

«Այստեղ կներեք, չեմ կարող ասել քուանշ, պարոն գլխավոր դատախազ: Այստեղ պետք է ասեմ քյարփինջը կապույտ»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}