Մահացել է դերասանուհի Իզաբել Սադոյանը
89 տարեկանում մահացել է դերասանուհի Իզաբել Սադոյանը, ով հայ հանդիսատեսին առավել հայտնի է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից. նա հանդես է եկել Աննայի դերում: Այս մասին գրում է Nouvelle d'Armenie-ն:
Իզաբել Սադոյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր էր:
Իզաբել Սադոյանը խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, 25 ներկայացումում: Վերջին անգամ դերասանուհին բեմ էր բարձրացել 2016 թվականի դեկտեմբերին՝ Փարիզի Théâtre de l'Oeuvre–ում՝ հանդես գալով «Թռիչքից առաջ» ներկայացման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան