Beeline-ի ցանցը կարդիականացվի ՀՀ բոլոր մարզերում
Beeline-ը մեկնարկում է ՀՀ մարզերում բջջային ցանցի արդիականացման և սարքավորումների փոխարինման լայնածավալ ծրագիրը:
«ԱրմենՏել» ընկերությունից հայտնում են, ծրագրի նպատակն է ընդլայնել բջջային կապի տեխնիկական հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին էլ ավելի բարձր որակի ձայնային ծառայություններ և բջջային ինտերնետ երկրի ողջ տարածքում:
Արդիականացումը կիրականացվի մի քանի փուլով և կավարտվի առաջիկա երեք ամսվա ընթացքում։ Աշխատանքներն այնպես են կազմակերպվել, որպեսզի նվազագույնի հասցրվի տեխնիկական դժվարությունների առաջացումը: Առանձին ցանցային հատվածներում ցանցի անջատման դեպքում տրաֆիկն օպերատիվ կերպով կփոխանցվի դեպի աշխատող համակարգեր:
Beeline-ի հաճախորդները ցանցի արդիականացման արդյունքում կստանան ավելի բարձր որակի ձայնային ծառայություններ, կավելանա նաև բջջային ինտերնետի արագությունը:
«Մենք արդեն անցկացրել ենք նմանատիպ արդիականացում Երևանում և շատ գոհ ենք արդյունքներից։ Ծածկույթի որակն ու տեխնիկական հնարավորությունները զգալիորեն բարելավվել են, և մենք շտապում ենք անել նույնը մարզերում։ Ենթակառուցվածքներում արված ներդրումները որակի գրավական են և մեր պարզ ու հարմար ծառայությունների հիմքն են», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ն լրացուցիչ կտեղեկացնի իր հաճախորդներին տեխնիկական աշխատանքների ընթացքի մասին: Նախապես շնորհակալություն ենք հայտնում հարցին ըմբռնումով մոտենալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա