Անցած տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 250 հազար զբոսաշրջիկ. Արա Խզմալյան
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը երկու հիմնական անելիք ունի ՝ թվային մարկետինգ և զբոսաշրջային արդյունքի ձևավորում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:
Նրա խոսքով, թվային մարկետինգի էությունը կայանում է տուրիստի տեղեկացված լինելու մեջ, այլ խոսքով, որքան իրազեկված է Հայատան եկող զբոսաշրջիկը՝ նախապես, ավելի վստահ և հաճախակի է մեր երկիր գալիս:
«Մեր խնդիրն է, որ մարդիկ ոչ թե գան և այստեղ ճանաչեն Հայաստանը, այլ մինչև գալը՝ իրենց տներում տեղեկանան՝ ինչ երկիր է Հայաստանը, ինչ զբոսաշրջային ուղղություններ կան, ում կարելի է դիմել և ինչ ծառայություններ ստանալ»,- նշեց բանախոսը:
Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այս տարի նախատեսում է մասնակցել Ռուսաստանում կայանալիք «Օտդիխ» ցուցահանդեսին, որտեղ հայ տուրօպերատորներ հանդես կգան տուրինդուստրիայի օպերատորները: Նրանք կներկայացնեն մեր երկրի տուրիստական հետաքրքրություն ունեցող օբյեկտները:
«Պետք է ամրապնդել զբոսաշրջիկի մոտիվացիան, թե ինչու նա պետք է տեսնի Գառնին, Գեղարդը կամ Զորաց քարերը: Որքան շատ պատճառներ և հիմքեր ստեղծենք, այնքան ավելի շատ զբոսաշրջիկները շահագրգռված կլինեն Հայաստան այցելել»,- ասաց ոլորտի ներկայացուցիչը:
Արա Խզմալյանը հիշեցրեց, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստան է այցելել 1միլիոն 250 հազար զբոսաշրջիկ: Մինչև 2017 թվականի մայիս այցելությունների թիվն աճել է մոտ 30 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նա հույս հայտնեց, որ մինչև 2020 թվականը հայաստանը կարող է ունենալ տարեկան մինչև 2.5 միլիոն տուրիստ:
Բանախոսը նշեց, որ սփյուռքի ընդամենը 10 տոկոսն է եղել Հայաստանում. «Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկիրը զբոսաշրջային մարկետինգի վրա տարեկան 7 միլիոն եվրո է ծախսում»:
Հարակից հրապարակումներ`
- Արեգ Միքայելյան. Տուրիստական ընկերություններն անտեսում են աստղադիտարանը
- Մենք պետք է հրավիրենք առաջին տուրիստի՝ Նոյի երկիր. Ռ. Մինասյան
- Հայերի գերադասած տուրիստական ուղղություններն այս տարի Հունաստանն ու Եգիպտոսն են. հարցում
- Հայկական տուրիստական շուկայի զարգացման ապագան ինովացիոն տեխնոլոգիաներն են