ԼՂՀ նախագահի ընտրության օրը պարզ կլինի հուլիսի 13-ին
Միայն հուլիսի 13-ին պարզ կլինի՝ ովքեր են առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում և երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԼՂՀ ազգային ժողովից։
Մինչ այդ, վերոնշյալ տվյալները հրապարակման ենթակա չեն։
«Ճիշտ է, փաստաթղթերի ներկայացման ավարտին 2 օր է մնում, սակայն թեկնածուների առաջադրումների մասին հայտարարությամբ հանդես կգա ԱԺ նախագահը՝ հուլիսի 13-ին։ Հայտարարություն կլինի նաև ընտրությունների անցկացման օրվա մասին»,- փոխանցեցին Արցախի օրենսդիր մարմինց։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի թեկնածուների՝ առաջադրման վերաբերյալ փատաթղթերի ներկայացան գործընթացը մեկնարկել է հուլիսի 5-ից։ Առաջադրումների վերջնաժամկետը համապատասխանաբար սահմանված է հուլիսի 12-ը։
Հիշեցնենք նաև, որ Սահմանադրության անցումային դրույթներով Արցախի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:ԼՂՀ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Ազգային ժողովում քննարկվել է Հանրապետության նախագահի առաջիկա ընտրության թեման
- Արցախի իշխող քաղաքական ուժը հանրապետության նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը
- ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կմեկնարկի հուլիսի 5-ից
- Արցախի ժողովրդավարական կուսակցությունն Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը