Գոռ Վարդանյանը՝ Տարոն Մարգարյանի խորհրդական
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, Վահագն Վերմիշյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը եղել է Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը (1989-1991), Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը (2014-ից), ղեկավարել է մի շարք ընկերություններ:
Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաև Գոռ Վարդանյանը, ով կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները: Խաչիկ Պողոսյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական՝ հասարակական հիմունքներով:
Քաղաքապետը նշել է, որ նրանցից ակնկալում է հետևողական և արդյունավետ աշխատանք:
Հարակից հրապարակումներ`
- Դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ. «Ժամանակ»
- Կինոդերասան Գոռ Վարդանյանը Կյաժին Հայաստան է «գործուղել»
- Գոռ Վարդանյանը վերջին իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
- Դերասան Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում մեծ քանակի զինամթերք է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում