Չեխիայի երկու քաղաքացի վթարի են ենթարկվել ուղիղ եթերում
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Չեխիայի երկու քաղաքացիներ վթարի են ենթարկվել:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ տեսանյութը հեռարձակել է Նիկոլ Բարաբասովան, ղեկին եղել է նրա ընկերուհին: Տեսանյութում երևում է, որ աղջիկներն ընթանում են մեծ արագությամբ: Վթարի պահին այն հավաքել է 120 կմ/ժ արագություն:
Նրանք բախվել են ճանապարհի պատին: Վթարի պահին Բարաբասովայի հեռախոսը ընկել է ձեռքից, սակայն հեռարձակումը շարունակվել է: Աղբյուրը նշում է, որ ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է: