Ավստրիայի ԱԳ նախարարն արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի մուտքն իր երկիր
Ավստրիայի իշխանություններն արգելել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչիին մուտք գործել այդ երկիր՝ մասնակցելու Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեկամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես կարող եմ հաստատել, որ Ավստրիայի արտգործնախար Սեբաստիան Կուրցը թուրք նախարարին արգելել է ժամանել այդ երկիր»,- ORF ռադիոկայանին ասել է Ավստրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով, նախատեսվող միջոցառումը «շատ մեծ է», իսկ նախարարի այցը «Ավստրիայի հասարակական կարգին և անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին