Թուրքիայի մեջլիսի պատգամավորները կարող են տուգանվել Ցեղասպանության մասին խոսելու համար
Թուրքական մեջլիսում նոր օրինագիծ է առաջ քաշվել: 18 կետից բաղկացած օրինագիծը քննարկման են ներկայացրել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները:
Նոր օրինագիծը, որով սահմանվելու է մեջլիսի ներքին կանոնադրությունը նախատեսում է տուգանք սահմանել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մեջլիսում կօգտագործեն «Հայոց ցեղասպանություն» ու «Քուրդիստան» բառերը: Այս մասին փոխանցում է «Հյուրրիյեթ» պարբերականը
Կան նաև մի շարք ազգայնական կետեր, դրանցից մեկով օրինակ ասվում է. «Ազգը պատմական գործընթացներում ձևավորված ընդհանուր արժեքների, ճակատագրի և ապագայի շուրջ համախմբված վերկրոնական և վերէթնիկ հանրույթն է»:
Կսահմանվի նաև համազգեստի նոր կարգ, ըստ գործող կանոնադրության մեջլիսի նախագահը պարտադիր ֆրակ է կրում, նոր կանոնադրության համաձայն նրան կթույլատրվի կրել մուգ գույնի հագուստ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան