Քննարկվել են Հայաստան-Իրան հնարավոր ներդրումային ծրագրերը
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի «Շասթա» ներդրումային ընկերություն, որն իր մեջ ներառում է տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 11 հոլդինգ՝ նավթի և գազի արդյունահանում և վերամշակում, հեռահաղորդակցություն, վերականգնվող էներգետիկա, հանքարդյունաբերություն, ապահովագրություն, դեղագործություն, ցեմենտի արտադրություն և այլն:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այցի շրջանակներում դեսպան Թումանյանը հանդիպել է «Շասթա» ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Սեյեդ Ռեզա Նոուռուզզադեի, ինչպես նաև ընկերության մի շարք հոլդինգների ղեկավարների հետ: Հանդիպանը քննարկվել են Հայաստան-Իրան հնարավոր ներդրումային ծրագրերը և համագործակցության հեռանկարները:
Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններն ու առավելությունները, գործարար միջավայրի վիճակը, Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, ընկերության ներկայացուցիչներին փոխանցվել է անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանի տնտեսության, օրենսդրության և ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան