Լևոն Արոնյանը բաժանում է երկրորդ տեղը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլում
Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի չորրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Չորս տուրերից հետո առաջատար շարունակում է մնալ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը` 3 միավոր: Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 2-ից 7-րդ տեղերը:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հուլիսի 10-ին հայաստանցի գրոսմայստերը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):
Հարակից հրապարակումներ`
- Գրան Պրիի երրորդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Թեյմուր Ռադջաբովի հետ
- Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլում մեկնարկեց ոչ-ոքիով
- Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլին
- Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում կխաղա Գարրի Կասպարովի հետ
- ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Արոնյանը չորրորդն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան