Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
««Սասնա ծռերի» կողմից շենք շինություններն ազատելը, պատանդներին բաց թողնելն ինքնին Քրեական օրենսգրքով նախատեսված կարգով խրախուսական նորմի կիրառում չէ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին հետևո՞ւմ է Կոստանյանը «Սասնա ծռեր»-ի դատավարությանը՝ նշելով, որ Կոստանյանն ասել էր. «Եթե զենքը վայր դնեք, առավել մեղմ պատիժ կլինի»:
Ի պատասխան Գևորգ Կոստանյանը պարզաբանեց. «Ես այդպես չեմ ասել: Ես ասել եմ հետևյալը, եթե հանցագործություն կատարած անձինք, եթե Քրեական օրենսգրքի 218-րդ (շենքեր, շինություններ, կապի միջոցներ գրավելը), 219-րդ (պատանդ վերցնելը) հոդվածներով մեղադրվող անձինք վայր դնեն իրենց զենքեը և հանձնեն շենքեր, շինությունները, պատանդներին բաց թողնեն և հրաժարվեն իրենց պահանջներից, ապա ըստ Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածների, վերջիններս ենթակա չեն քրեական պատասխանատվության, եթե նրանց արաքնում այլ հանցակազմի տարրեր չեն պարունակվում: Այսինքն, ինքնին շենքեր-շինություններ ազատելը, պատանդներին բաց թողնելը քրեական օրենսգրքով սահմանված կարգով խրախուսական նորմի կիրառում չէ»:
Նա նշեց, որ չի հետևում դատավարությանը. «Թե հիմա ինչու չի կիրառվում կամ ում նկատմամբ է կիրառվել, ում նկատմամբ` ոչ, ես տեղյակ չեմ, որովհետև դատավարությանը չեմ հետևում»:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ-ն գրաված, պատանդառած և 3 ոստիկանի մահվան պատճառ դարձած «Սասնա ծռերը» քաղբանտարկյա՞լ են. ՉԻ
- ՊՊԾ գնդի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու քրգործը փոխանցվել է ՀՔԾ
- ՊՊԾ գնդի զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
- ՊՊԾ գնդում վիրավորված և հետո մահացած ոստիկանի դեպքով մեղադրանքն առաջադրվել է Բիլյանին
- ՊՊԾ գնդի տարածքը զավթած 31-ին օգնել են ևս 2-ը, որոնք աննկատ լքել են տարածքը. ՀՔԾ
- Ձերբակալվել են երկու անձինք՝ ՊՊԾ գնդի զինված զավթման փաստով հարուցված քրեական գործով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան