Գլխավոր դատախազ. Ոչ ոքի թույլ չենք տա խոչընդոտել մեր երկրի զարգացումը
Ազգային ժողովում հնչած քննադատությունները, բարձրացված հարցերն ու արված առաջարկություննեը հաշվի են առնվելու դատախազության հետագա գործունեության մեջ: Այսօր ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ինքներս էլ քաջ գիտակցում ենք ոլորտի բացերը, խնդիրները»,-նշեց նա:
Դավթյանն ասաց՝ առաջնորդվում են այն սկզբունքով, որ մեծագույն սխալ է խնդիրները թաքցնելը, դրանց վրա աչք փակելը. «Խնդիրների հետ անկեղծ առերսմամբ է հնարավոր դրանք վերջնականապաես լուծել»։
Նա ասաց՝ ընդունելի է համարում գլխավոր դատախազին ուղղված բարձրագոչ պահանջը «հանցագործ պաշտոնյային հայտնաբերելու ու խիստ պատժելու, լրագրողի գործունեությունը խոչընդոտողին պատժելու» վերաբերյալ:
«Դա իմ պարտքն է, բայց թույլ տվեք միաժամանակ ափսոսանք հայտնել, որ նույն հնչերանգով ոչ ոք ինձանից չպահանջեց քննարկման առարկա հաշվետու ժամանակահատվածում մեր երկրի համար բացառիկ հանցանք կատարած, շուրջ 15 օր երկրի անդորրը խաթարած կազմակերպված զինված խմբի անդամների արդարացի պատիժն ապահովել: Ոչ ոք չպահանջեց ապահովել երեք բացարձակ անմեղ, հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարող, ծառայության վայրում ոստիկաններին սանողների պատիժը: Դա ևս իմ պարտքն է»,-ասաց դատախազը:
Նա վստահեցրեց, որ դատախազությունը հաստատակամ ու վճռական է հանցավորության դեմ պայքարի գործում:
«Ոչ ոքի թույլ չենք տա խոչընդոտել մեր երկրի զարգացումը»,-խոսքը եզրափակեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյան. Կարևոր է, որ դատախազը ստանձնի իրավապաշտպանի դեր և իր բնույթը փոխի
- Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. Գլխավոր դատախազ
- Խոշտանգումների հետ կապված այսօր լուրջ խնդրի առջև ենք կանգնած. Արթուր Դավթյան
- Կալանավորման խնդրին ինքնանպատակ չենք մոտենում. Արթուր Դավթյան
- Վերջին տարիներին նվազել են հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկայի ռիսկերը. Գլխավոր դատախազ
- Արթուր Դավթյան. Հանցանք կատարած դատախազը կձերբակալվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան