Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչին սպառնացել են պատվաստումով
Անհայտ անձինք սպառնալիքով գրություն են թողել Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաների տան մոտ:
russian.rt.com-ը, հղում անելով francetvinfo.fr-ին, գրում է, որ հուլիսի լույս 11-ի գիշերը պաշտոնյայի տան մոտ հայտնվել է հետևյալ բովանդակությամբ գրառում. «Կաստաներ, մենք քեզ ևս պատվաստում կանենք»: Նման գրառումներ հայտնաբերվել էին քաղաքի կենտրոնի մի շարք այլ տների մոտ: Հետաքննությամբ զբաղվելու է տեղի ոստիկանությունը:
Անցյալ ամիս Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզինը հայտարարել էր 2018-ից սկսած, երկու տարեկանից փոքր երեխաների համար պարտադիր պատվաստում սահմանելու՝ իշխանությունների մտադրության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին