Բարի ծառայություն ձեզ, տղերք
Այսօր առավոտյան զինվորական կոմիսարիատի բակում լացն ու ուրախությունը միախառնված էին:
Բանակ մեկնող տղաների հարազատները հուզված էին, ընկերները՝ հպարտ ու ուրախ: Մեքենայից իջնող երիտասարդների դեմքից անմիջապես երևաց՝ կարևոր գործ ունեն: Բանակ ընկեր ճանապարհելը հեշտ բան չէ, բարձր տրամադրությամբ՝ առավել ևս: Դհոլն այս օրերին նրանց անբաժան ընկերն է:
Ծնողները՝ հատկապես հայրերը ավտոբուս նստելուց առաջ որդիների ականջին խորհուրդներ են շշնջում, ընկերները դուխ տալիս, ծափերով ճանապարհում ավտոբուսը:
Մայրերը թաքցնում են արցունքները: Անցորդներն էլ անմասն չեն, անպայման բարեմաղթանքներ են ասում՝ «Բարի ծառայություն ձեզ, տղերք»:
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ մի մոր աչքերում արցունք չպիտի լինի, մենք վերադառնալու ենք». Նորակոչիկները մեկնում են ծառայության
- Բանակ են մեկնում առաջին նորակոչիկները. «Սաղ չյոտկի ա»