Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքներ չունեմ. Թևան Պողոսյան
Քանի դեռ ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել, հակառակորդից պետք է ամեն ինչ սպասել: Թշնամին չի փոխում իր վարքագիծը, նա իր բոլոր ֆինանսական միջոցները ներդնում է, որպեսզի հակամարտությունը լուծվի պատերազմական ճանապարհով, և հայ ազգը տարածաշրջանից թողնի, հեռանա: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
«Մենք պետք է փոխենք մեր մարտավարությունը և ռազմավարությունը, այլապես հակառակորդն ամեն օր փորձելու է վնասել մեզ: Բանակը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի Ադրբեջանին սանձելու: Մենք պետք է գիտակցենք, որ սադրանքներ կարող են լինել և նախահարձակ լինելով՝ կանխենք դրանք»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների:
Անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով՝ այսօր կայանալիք հանդիպման թեմային՝ Թևան Պողոսյանը շեշտեց՝ ինքն այս հանդիպումից ակնկալիքներ չունի: Ավելին, ակնկալիքներ կունենա, երբ հանդիպումները եռակողմ լինեն՝ Արցախի մասնակցությամբ:
«Եթե Ադրբեջանը զենք է գնում, նշանակում է՝ մի օր կրակելու է: Զենք չի գնել, որ նայի դրան ու հիանա: Ապրիլյան պատերազմի զոհերը մեզ պետք է դաս լինեն: Եթե չենք ցանկանում, որ էսկալացիա լինի, ուրեմն՝ պետք է թույլ չտանք: Մենք չպետք է հանգիստ լինենք, որ պատերազմն ավարտվել է: Մենք պետք է մշտապես շտապենք»,- ասաց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին