Ֆիրդուսի շուկայի առևտրականների պայքարը շարունակվում է. «Հրապարակ»
Ֆիրդուսի շուկայի առևտրականների պայքարը շարունակվում է։ Երեկ, ժամը 21-ի սահմաններում «Հրապարակ»-ին ահազանգել են, որ գաղտագողի «հյուրեր» են ժամանել շուկա՝ Տիգրան Մեծին հարակից սեղանիկներն ապամոնտաժելու։ Առևտրականներն արագ հայտնվել են և արգելել ապամոնտաժումը։ «Հյուրերը»՝ ոստիկաններ և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներ, թերթի թղթակցին հանգստացրել են, թե «եկել ենք թարմ օդ շնչելու»։
«Առևտրականները պատմել են, որ վտարման գործընթացը նոր փուլ է մտել՝ փորձում են մաս-մաս լուծել հարցը։ Եթե 3-4 սեղանիկ ապամոնտաժվի, սայլը տեղից կշարժվի։ Առևտրականները վստահեցրել են, որ հացի խնդիր են լուծում՝ այն շուկաներում, ուր իրենց առաջարկում են տեղափոխվել, առևտուր չկա»,-հավելել է թերթը։