Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իռլանդիայի արտգործնախարարին
Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մինչ Բրյուսել մեկնելը հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենիին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարարները մտքեր են փոխանակել հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:
Երկուստեք ընդգծվել է միջազգային հարթակներում համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Սայմոն Քովենիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, քիչ անց Բրյուսելում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին բանակցություններն են
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքներ չունեմ. Թևան Պողոսյան
- Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին
- Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումից մեծ սպասումներ չարժե ունենալ. Արման Նավասարդյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին