«Իգլա»-ի քրգործի նյութերն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին. ՀԺ
«Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմն արդեն ծանոթացել է քրեական գործի նյութերին: Վերջինս, սակայն, պաշտոնական տակտիկայից ելնելով, քրեական գործի վերաբերյալ հարցերին չի ցանկանում պատասխանել: Այս գործով նախաքննություն ավարտ է հայտարարվել հունիսի 16-ին:
Թերթի հիշեցմամբ՝ Սամվել Բաբայանը մեղադրվում է փողերի լվացման և ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):