Մեր բարեփոխումները մնում են օդի մեջ կամ հասնում դասարան աղճատված. Կրթության ոլորտի փորձագետ
«Յուրաքանչյուր բարեփոխում նշանակում է ֆինանսավորում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը՝ խոսելով ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում կրթության ոլորտում սպասվող բարեփոխումների մասին:
Նրա խոսքով, կառավարության՝ մինչև 2018 թ. ապրիլ ներկայացրած ծրագիրն ոչինչ չասող բայերի հավաքածու է՝ ամրապնդել, մշակել, բարելավել, լավացնել և այլն:
«Բայց այդ բոլորի տակ ի՞նչ մեխանիզմ, ինչ գաղափար է դրվում՝ չկա»,- ընդգծեց փորձագետը:
Ա. Բախշյանի խոսքով, միասնական քննությունների արդյունքները գալիս են փաստելու, որ կրթության որակը, հատկապես բնագիտության ոլորտում, սարսափելի է:
Ասուլիսին ներկա կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, կառավարության բոլոր ծրագրերում էլ կրթության հետ կապված հիանալի մտքեր, գեղեցիկ մտադրություններ են ներկայացված եղել:
«Բայց հիմա մեզ դա հետաքրքիր չէ: Այսօր ուզում ենք քայլ տեսնել, որ բարեփոխումը հասնի դասարան, երեխային: Մեր բոլոր բարեփոխումները մնում են օդի մեջ, ճանապարհին կամ հասնում են դասարան լրիվ աղճատված ձևով, ավելի վնաս են տալիս, վատի են տանում, քան լավի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին