Քաղաքական 13:00 11/07/2017 Հայաստան

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույց. «Խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, հիմնարար ազատությունները՝ պահպանված»

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակը նախօրեին հրապարակել է 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական, ամփոփիչ զեկույցը: Զեկույցում գնահատականներ են հնչեցված ընտրական գործընթացի բոլոր փուլերի, իրավական դաշտի, ընտրական գործընթացում ներառված սուբյեկտների գործունեության մասին, արված են արձանագրված խնդիրների հիման վրա դիտարկումներ և այդ հիմքով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից հնչեցված են առաջարկներ, որոնք կոչված են ավելի բարելավելու ընտրական գործընթացները:

Զեկույցի համաձայն՝ միջազգային դիտորդական առաքելությունը խորհրդարանական ընտրությունները գնահատում է որպես «լավ կազմակերպված և հիմարար ազատություններն ընդհանուր առմամբ պահպանված»: Ընտրությունները կարգավորող իրավական դաշտը դիտորդները բնութագրել են որպես համապարփակ: Անդրադառնալով ԿԸՀ-ի գործունեությանը՝ դիտորդները նշել են, որ ընտրությունների կազմակերպման ողջ գործընթացում ԿԸՀ-ն պահպանել է բոլոր իրավական վերջնաժամկետները և գործել է արդյունավետ.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պահպանել է բոլոր իրավական
վերջնաժամկետները և իր գործունեությունն իրականացրել է թափանցիկ ձևով՝ գործելով կոլեգիալության սկզբունքի հիման վրա և արդյունավետորեն։ Այն հրապարակել է մի շարք պարզաբանումներ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ՝ մեծամասամբ ՀԿ-ների կողմից ներկայացված դիմումների հիման վրա, և նախաձեռնողաբար արձագանքել է քարոզարշավի ընթացքում տեղ գտած խախտումներին»,- նշված է զեկույցում:

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ զեկույցում դրական է գնահատվում այն հանգամանքը, որ օրենսգրքի մշակումը և ընդունումը եղել է լայն կոնսոլիդացիայի միջոցով, և որ հաշվի են առնվել թե Վենետիկի հանձնաժողովի և թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մի շարք առաջարկություններ ու դիտողություններ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը զեկույցում արձանագրել է, որ մինչև բուն ընտրական փուլը, պատկան մարմինները միջգերատեսչական համագործակցության ընդլայնման արդյունքում բարձրացրել են ընտրողների ցուցակների ճշգրտությունը: Միաժամանակ, զեկույցը հանրության շրջանում ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման տեսանկյունից կարևոր ձեռքբերում է համարում արդեն ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակների օրինակների հրապարակումը:

Հանրության շրջանում ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման առումով հաջորդ կարևոր կատարված քայլն, ըստ զեկույցի, ընտրողների ինքնության ստուգման էլեկտրոնային սարքերի նորամուծությունն է.«Ընտրությունների օրն ընտրողների ինքնությունը ստուգվել է ընտրողների ինքնության ստուգման էլեկտրոնային սարքերի միջոցով, որոնք արդյունավետ են աշխատել։ Սկանավորվել են ընտրողների մատնահետքերը, ինչը ԿԸՀ-ին հնարավորություն է ընձեռել կատարելու խաչաձև ստուգումներ՝ բազմակի քվեարկության հնարավոր դեպքերը բացահայտելու համար: Առաջին անգամ՝ ընտրությունների հաջորդ օրը հրապարակվեցին տեղամասային ընտրական հանձնաժողովների՝ ընտրողների ստորագրված ցուցակների սկանավորված օրինակները, ինչը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության բոլոր զրուցակիցները դիտարկել են որպես այլ անձի փոխարեն քվեարկությունը կանխող կարևոր զսպող միջոց, թեև  բացահայտվում էին ընտրողների անձնական տվյալները»,- ասված է զեկույցում:

Կուսակցությունների, կուսակցական դաշինքների և թեկնածուների գրանցման գործընթացն, ըստ զեկույցի, եղել է համընդգրկուն, իսկ արդեն բուն քարոզարշավի ընթացքում էլ բոլոր մասնակից սուբյեկտները հիմնականում կարողացել են առանց սահմանափակումների քարոզարաշավ անցկացնել: Նմանապես զեկույցը փաստում է, որ ընտրությունների և հատկապես քարոզարշավի լուսաբանումը եղել է հիմնականում հավասարակշռված և ընդգրկուն. «Դրական է այն հանգամանքը, որ համացանցային ազատության հարցում միջամտություն առկա չէ, ինչը նպաստում է քաղաքական բազմակարծության ընդլայնմանը լրատվությունում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության կողմից լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց է տվել, որ քարոզարշավի ժամանակահատվածում հանրային հեռուստաընկերությունն իր լուրերի թողարկումներում հավասարաչափ է լուսաբանել բոլոր մասնակիցներին»,- նշված է զեկույցում:

Բուն ընտրությունների օրվա հետ կապված դիտորդական առաքելության անդամներն արձանագրել են, որ ընտրությունների օրն ընդհանուր առմամբ անցել է հանգիստ և խաղաղ,  հիմնականում պահպանվել են քվեարկության ընթացակարգերը, իսկ քվեարկության արդյունքների հաշվարկն իրականացվել է թափանցիկ կերպով:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված զեկույցը նաև ներառում է ընտրական գործընթացում արձանագրված խնդիրների մասին դիտարկումների հիման վրա առաջարկներ: Ըստ այդմ, օրինակ զեկույցում իշխանություններին ու կուսակցություններին առաջարկվում է ընտրությունների օրինականության նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու, ներառյալ՝ ձայներ վաճառելու և գնելու հարցում հանրությանը տարհամոզելուն ուղղված լուրջ միջոցներ ձեռնարկել: Դիմում բողոքների վերաբերյալ զեկույցում առաջարկվում է, որ գործընթացին առնչվող դիմում բողոքների քննարկումը պետք է կազմակերպվի և իրականացվի պատշաճ կերպով, ընտրական ժամանակահատվածի ընթացքում և նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը:

Առաջարկվում է նաև կազմակերպել ընտությունների հարցերով զբաղվող անձնակազմի, ինչպես նաև ընտրական գործընթացի կարևոր սուբյեկտ համարվող քաղաքացիների խորացված ուսուցանում, ընտրական ցուցակներում ներառված հասցեների և ընտրողների անձնական տվյալների ճշգրտմանն ուղղված միչգերատեսչական համագործակցության խորացում, հոգեկան խնդիրներ ունեցող անձնանց ընտրական իրավունքների վրա դրված  սահմանափակումների վերացում, կին թեկնածուների թվի ավելացում և այլն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}