Շրջվել է Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսը
Հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի միկրոավտոբուսը (Երևան - Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան:
Միկրոավտոբուսում եղել է 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:
Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է
- Երեկ վթարի ենթարկված ավտոբուսի սեփականատերը վերջերս տուգանվել էր. ՀԺ
- Մոսկվա-Երևան ավտոբուս է վթարի ենթարկվել
- ՌԴ-ում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է 12 մարդ
- Ավտոբուսի կողաշրջման հետևանքով հիվանդանոցում է շարունակում մնալ մեկ երեխա
- Նախնական տվյալներով, վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. Հ.Նավասարդյան
- Լամբադա կամրջի մոտ ավտոբուսը կողաշրջվել է