ՌԴ-ում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այս շաբաթ Հայաստանում կլինի. ՀԺ
Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին երեկ առավոտյան Ռուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Մոսկվա: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
«Առավոտյան Հրաչյա Հարությունյանը զանգահարեց մեզ և ասաց տեղափոխում են, նրան ասել են պատրաստվիր՝ քեզ պետք է տեղափոխեն Հայաստան: Բայց երբ կբերեն Երևան, դեռ պարզ չէ, այս շաբաթ պետք է արդեն Հայաստանում լինի, սպասում ենք: Կարելի է ասել՝ առաջին քայլն արդեն արված է»,-թերթի հետ զրույցում ասել է Վիկտոր Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը, որը ազատազրկման է դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում և իրացում) հոդվածներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան