Վահրամ Մկրչտյանը նշանակվել է Կրթության և գիտության փոխնախարար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակվել Վահրամ Մկրտչյանը։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վահրամ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան