Ս. Քրմոյան. Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը սկսված է
ՌԴ Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստանին արտահանձնելու հետ կապված ՌԴ դատարանի կողմից վճիռը կայացված է, ուժի մեջ է մտել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարաի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով, տեղեկատվություն է հրապարակվել Հ. Հարությունյանին ներքին տեղափոխման մասով՝ ՌԴ տարածքով:
«Ռուսական կառույցների հետ ամեն ինչ անում ենք, որ սեղմ ժամկետում տեղափոխվի Հայաստան՝ պատիժն այստեղ կրելու համար»,- ասաց փոխնախարարը՝ միաժամանակ հավելելով, որ հստակ ժամկետներ չի կարող նշել, քանի որ ՌԴ իրավասու լիազորությունների շրջանակում է:
Ս. Քրմոյանն ասաց, որ Հ. Հարությունյանի տեղափոխման գործընթացը սկսված է:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը, որը ազատազրկման է դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում և իրացում) հոդվածներով:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այս շաբաթ Հայաստանում կլինի. ՀԺ
- Օրերս Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան
- Սաֆարյան. Հրաչյա Հարությունյանին Պերմյակովի հետ փոխանակելու առաջարկը վիրավորում է մեր արժանապատվությունը. ՀԺ
- Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ՝ փոխանակում. «Փաստ»
- Հրաչյա Հարությունյանը միջնորդել է ՌԴ իրավապահներին իրեն տեղափոխել Հայաստան
- Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- ՌԴ Մարդու իրավունքի հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանին