Արվեստը՝ գազավորված ջրի ավտոմատում
Մեծ Բրիտանիայում մշակույթը գնացել է դեպի զանգվածներ. Բրայթոնի կենտրոնական ակումբներից մեկում գազավորված ջրի ավտոմատում ջրի փոխարեն որոշել են վաճառել գեղարվեստական պաստառներ, որոնք տպագրվել են սահմանափակ քանակով, փաթեթավորված են մետաղյա տարաների մեջ:
Եվրանյուզը գրում է, որ եթե նախկինում դրանց համար անհրաժեշտ էր գնալ պատկերասրահ, ապա այժմ բավարար է սեղմել կոճակը:
«Ես կարծում եմ, որ այս գաղափարն ուղղակի հիանալի է: Ես կարծում եմ, որ դա հնարավորություն կտա արվեստը հասցնել այնպիսի այցելուներին, ինչպիսին ես եմ: Ես սիրում եմ զարդարել իմ պատերը, բայց դրա համար չեմ գնա պատկերասրահ»,- ասել է մի ուսանող:
Նկարները կարելի է ընտրել կատալոգի օգնությամբ:
Գաղափարի հեղինակները ցանկացել են, որ արվեստը հասանելի լինի բոլորի գրպաններին. մեկ պաստառն արժե 20-80 եվրո: