Քարանձավները վարձակալության տրամադրելու մրցույթի հանձնաժողովը մասնակցի կարգավիճակ է շնորհել հայտ ներկայացրած բոլոր 5 հավակնորդներին
«Մագելանի», «Արջի», «Մոզրովի», «Արենի 1» («Թռչունների») և «Քարե դռներ» քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի համապատասխան հանձնաժողովը մասնակցի կարգավիճակ է շնորհել հայտ ներկայացրած բոլոր 5 հավակնորդներին։
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, Մագելանի քարանաձավը վարձակալելու համար մրցույթի մասնակից է «Ինկար» ՍՊԸ-ն, «Արջի» քարանաձվի համար՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը», Մոզրովի քարանձավի վարձակալության համար՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Տիեզերք» ՍՊԸ-ն, Արենի 1-ի համար՝ «Արենի-1 քարայր» կոնսորցիումը, Քարե դռների համար՝ «Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ և «Արտեմիս» ԱԿ կոնսորցիումը։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանձնարարել է մինչ հայտերի գնահատումը ձևավորել հնագետների, ոլորտին առնչվող այլ մասնագետների և ստեղծագործական երևակայությամբ օժտված երիտասարդների խումբ, որը կայցելի այս հինգ հուշարձաններ և, հաշվի առնելով յուրաքանչյուր քարանձավի առանձնահատկություններն ու պայմանները, առաջարկներ կներկայացնի, թե զբոսաշրջային ինչպիսի յուրահատուկ, հետաքրքիր, գրավիչ միջավայր պետք է ապահովվի նրանցից ամեն մեկում։ Այդ առաջարկների հիման վրա կամբողջացվի նախարարության պատկերացում-պատվերը, որը ևս նշանակություն կունենա մասնակիցների առաջարկները գնահատելիս և հաղթողին որոշելիս։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարը հանդիպելու է քարանձավները վարձակալության տալուն դեմ և կողմ մասնագետներին
- Կան շատ մարդիկ, ովքեր ուզում են այդ տարածքներում ռեստորաններ կառուցել. Քարանձավագետ
- Մտնում ենք մի ասպարեզ, որին չենք տիրապետում. Հնագետ
- «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել Վայոց Ձորի մարզի քարանձավներ
- Մրցույթ՝ քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար
- Քարանձավների մասով ոչ մի ներդրում պետությունը չի պատրաստվում անել
- «Մագելանի» քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթը համարվել է չկայացած
- Քարանձավները կսկսվեն օգտագործվել զբոսաշրջային նպատակներով
- ««Մոզրովի» քարանձավում վիճակը վտանգավոր է». «Հայաստանում քարանձավների փրկության միակ ճանապարհը` տալ շահագործման»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան