Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի երկու ընդդիմադիր կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել Մեսութ Բարզանիին հետաձգել սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեն:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ «CNNturk»-ի՝ վերոնշյալ հայտարարությունը, որը ստորագրել են ինքնավար շրջանի երկու ընդդիմադիր ուժ հանդիսացող «Փոփոխությունների շարժում» (քրդերեն՝ Գորան) և «Քուրդիստանի իսլամական համայնք» (քրդերեն՝ Քոմել) կուսակցությունները, բաղկացած է 6 կետից:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սուլեյմանիյե քաղաքում: Բարզանիից պահանջվել է, որ վերջինս չհետաձգի ինքնավար շրջանում առաջիկայում նախատեսվող խորհրդարանական ընտրությունները:
Համատեղ հայտարարությունում ընդծգվել է, որ անկախության վերաբերյալ հանրաքվեն պետք է բարելավի իրաքցի քրդերի առօրյա կյանքը, որը պետք է ներառի նաև աշխատավարձերի բարձրացումը: Դրանից զատ նշվել է, որ ինքնավար շրջանի վերաբերյալ կարևոր միջազգային որոշումներում ընդդիմությունը նույնպես պետք ներգրավված լինի:
Թուրքիայի նախագահ Էրդողանը դատապարտել էր Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն, նշելով այս պահին հարմար ժամանակ չէ:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
- Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
- Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը Սիրիայի քրդերի հետ կապված թուրքամետ հայտարարություններ է անում. արաբագետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան