Աշխարհի առաջնությանը կմասնակցի երեք ջրացատկորդ
Ջրացատկի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուդապեշտ, որտեղ հուլիսի 14-22-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը թիմի կազմում ընդգրկել է Լև Սարգսյանին, Վլադիմիր Հարությունյանին և Վարտան Բայանդուրյանին: Վերջինս առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի հավաքականում: Իսկ Ազատ Հարությունյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու տարվա գլխավոր ստուգատեսը:
10 մ անհատական աշտարակացատկում կմրցեն Հարությունյանը և Բայանդուրյանը, իսկ 10 մ սինքրոն աշխատակացատկում Վլադիմիրն այս անգամ հանդես կգա Լև Սարգսյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի Եվրոպայի առաջնությունում
- Ջրացատկորդ Հարությունյան եղբայրներն արծաթե մեդալ են նվաճել Մադրիդի «Գրան Պրի»-ում
- «Գրան Պրի»-ի խաղարկությունում հայ ջրացատկորդներն արժանացել են արծաթե մեդալի