Խուլ մարզիկների Հայաստանի հավաքականը 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին կմասնակցի նոր մարզահագուստով
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներն այսօր այցելել են Օլիմպավանում մարզումներ անցկացնող խուլ մարզիկների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամներին: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանց հանձնել են մարզահագուստներ, որոնցով նրանք մասնակցելու են 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին:
Նրանք վստահություն են հայտնել, որ այս սուրդլիմպիկ խաղերից նույնպես նրանք վերադառնալու են մեդալներով:
23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը անցկացվելու են հուլիսի 18-ից 30-ը՝ Թուրքիայի Սամսուն քաղաքում: Հայաստանի մարզական պատվիրակության կազմում հանդես են գալու 12 մարզիկ՝ 10 ըմբիշ և 2 ձյուդոյիստ:
Հայաստանի Հանրապետությունը սուրդլիմպիկ խաղերին մասնակցում է 5-րդ անգամ: