Ադրբեջանական ագիտպրոպի ապատեղեկատվությունները փաստում են նրա տեղեկատվական համակարգի պարզունակության մասին. Սենոր Հասրաթյան
ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
«Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունն առ այն, թե իբր «երեկ հայկական զինված ուժերում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով շուրջ 15 զինծառայող է տուժվել», մեկ անգամ ևս փաստում է հարևան կոչված երկրի տեղեկատվական համակարգի (եթե, իհարկե, դա կարելի է համակարգ անվանել, այլ ոչ թե ասեկոսեների վրա հիմնված հորինվածքների շտեմարան) չկայացվածության և անսովոր պարզունակության մասին:
Գործընկերային հորդոր բոլոր նրանց, ովքեր նախընտրում են հետևել այդ պարզամիտ ագիտատորների գրառումներին՝ ուշադրություն մի դարձրեք դատարկաբանություններին:
Հասկանանք, որ դրանք հերքելու դեպքում անգամ, անգիտակցաբար ծառայում ենք այն նպատակին, ինչ նպատակ հետապնդում է մեր հակառակորդի քարոզչամեքենան, այն է՝ որքան հնարավոր է շատ տարածել ստահոդ լուրեր հայ հասարակության մեջ և մեզանում ձևավորել կասկածանքների և, ըստ այդմ՝ նաև հուսահատության մթնոլորտ։
Համոզված եղեք, որ մեր ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին և, հարկ եղած դեպքում, օպերատիվ ու օբյեկտիվ իրազեկում կատարվածի մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան