Երևանում կանցկացվի «Ոսկե ձայն-2017» 2-րդ միջազգային մրցույթը
Հուլիսի 14-16-ը Հայաստանում կանցկացվի «Ոսկե ձայն-2017» 2-րդ միջազգային մրցույթը: Լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչներից «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանն ասաց, որ մրցույթին մասնացելու է 26 մարդ Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Ուկրաինայից:
Մրցույթին մասնակցում են 8-12, 13-17, 18-22, 23-27, 28-38 տարիքային խմբերը:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանի խոսքով, այս մրցույթն առանձնանում է վոկալ արվեստի բազմաժանրությամբ, ընդգրկված է դասական, էստրադային-ջազային, ժողովրդական երգեցողության ժանրերը:
«Այս մրցույթը հնարավորություն է տալիս մանուկների, պատանիների, երիտասարդների հայտնաբերմանը, նրանց ներուժի մոնիթորինգին, վոկալ-կատարողական արվեստի զարգացմանը»,- նշեց նա:
«Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթի ԱՄՆ-ից մասնակից Սոնա Նալբանդյանն ասաց, որ մրցույթին մասնակցում է իր դասախոսի՝ Անուշ Գալստյանի խորհրդով: Հանդես է գալիս դասական, ժողովրդական ժանրում, բայց ցանկանում է շարունակել օպերային ժանրում:
Նա առաջին անգամ չէ Հայաստանում և ամեն անգամ, իր խոսքով, մեծ տպավորություններով է վերադառնում ԱՄՆ:
«Այստեղ մարդիկ լավն է, բարի են, սրտանց են», -ասաց Սոնան:
Մրցույթի ժյուրիի անդամ, Կոնսերվատորիայի ջազային ամբիոնի դոցենտ, դասախոս Արմանուշ Հակոբյանը խոսելով ընդհանրապես մրցույթների մասնակցության մասին, նշեց, որ իր ուսանողներն ամեն մրցույթից հետո կարծես տասը քայլ առաջ են գնում, ոգևորվում են:
«Մրցույթներն օգնում են երիտասարդների կուլտուրայի աճին, նրանց զարգացմանը»,- ընդգծեց Արմանուշ Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան