«Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Աղաբեկյանը, վերջին օրերին խմբակցության վարչության մի քանի նիստ է գումարվել։ Երեկ կայացած նիստից հետո էլ որոշում է կայացվել Էդուարդ Աղաբեկյանի առաջադրման վերաբերյալ փաստաթղթերը հանձնել Ազգային ժողով։
«Մենք մեր խմբակցության որոշումը հայտնել ենք, մնացածինը չգիտենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ հաջողություն կգրանցի։
«Անկախ ամեն ինչից՝ մենք ներկայացնելու ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները ապագայի, անվտանգության, տնտեսության , ժողովրդագրության, առողջապահության, կրթության, կադրային քաղաքականության վերաբերյալ։ Փորձելու ենք հետամուտ լինել իրագործմանը»,- նշեց Էդուարդ Աղաբեկյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ նախագահի ընտրության օրը պարզ կլինի հուլիսի 13-ին
- Արցախի իշխող քաղաքական ուժը հանրապետության նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը
- ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կմեկնարկի հուլիսի 5-ից
- Արցախի ժողովրդավարական կուսակցությունն Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը