ՔԿՎ. Արեգ Կյուրեղյանի մոտից հայտնաբերվել է ածելու սայր
Այսօր` հուլիսի 12-ին` դատական նիստի տեղափոխվելուց առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, համաձայն ներքին կանոնակարգի, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Արեգ Կյուրեղյանը, ում մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է:
ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, հայտնաբերվածն առգրավվել է. նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին