ԵԱՀԿ Մինսկի խումբ. Համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման գործում
Հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), հուլիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հետագա աշխատանքի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին համանախագահների՝ այս տարի ավելի ուշ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին առաջարկը: Համանախագահներն առաջարկել են իրենց օգնությունը հանդիպման կազմակերպման գործում:
Քննարկվել է նաև ներկա իրադրությունը շփման գծում:
Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան