Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք ռուս-ադրբեջանական հարաբերություններով. ԱԺ փոխխոսնակ
Հայաստանի Հանրապետությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ միջազգային հանրությանը ներկայացնելու Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական կազմակերպություններին զենք մատակարարելու հարցը: Հայաստանյան պատվիրակություններն այս հարցին լուրջ ուշադրություն են դարձնելու: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ադրբեջանն իր բնույթով ահաբեկչական երկիր է: Ապրիլյան պատերազմի օրերին խաղաղ բնակիչներին խոշտանգելը, զինվորներին գլխատելը խոսում է բարբարոսության և ահաբեկչության մասին: Իսկ սեփական ժողովրդի թիկունքում թաքնվելը և մանկահասակ երեխայի լուսանկարները տարածելը բումերանգի էֆեկտ ունեցավ։ Որևէ միջազգային լուրջ կազմակերպություն Ադրբեջանի կուտը չկերավ»,- ասաց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային՝ Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Հայաստանն այդ հարցի շուրջ բազմիցս է իր կարծիքը հայտնել, այդ թվում՝ ռուսական կողմի մոտ:
«Իհարկե, մենք հիացած չենք այս փաստով: Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել: Զենք վաճառում են նրանց, ովքեր նպատակ ունեն այն օգտագործել բացառապես ինքնապաշտպանական նպատակներով: Մյուս կողմից սա չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը: Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չպետք է պայմանավորենք ռուս-ադրբեջանական հարաբերություններով:
Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ, և այս պահին երկու երկրներն էլ իրականացնում են դաշնակցային պարտավորությունները: Այդ հարաբերությունները խորը և բազմաշերտ են և բխում են մեր պետական շահերից: Ինչպես նաև ռուսների շահերից է բխում Հայաստանի հետ դրական հարաբերություններ ունենալը»,- ամփոփեց ԱԺ փոխխոսնակը՝ նկատելով, որ շահերը փոխադարձ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին