Թուրքական «Milliyet» թերթն անդրադարձել է Աթեշյանի հրաժարականին
Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության շուրջ զարգացումները թուրքական մամուլի կողմից աննակատ չեն մնում:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, հարցին այս անգամ անդրադարձել է «Milliyet» թերթը՝ մասնավորապես ներկայացնելով պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պաշտոնանկության մանրամասները:
Թերթը նշում է, որ համայնքում դժգոհություն է եղել ալցհեյմերի հիվանդությամբ տառապող Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի փոխանորդ Աթեշյանի նկատմամբ:
Նոր պատրիարքի ընտությունները խոչընդոտելու համար համայնքում նրա դեմ ստորագրահավաք էր սկսվել, իսկ մայիսին համայնքային գործիչները հայտարարեցին, թե Աթեշյանը հրաժարական է տվել պաշտոնից:
Սակայն, ինչպես նշում է թերթը, Աթեշյանը հրաժարական չի ներկայացրել, նրան պատրիարքության հոգևոր խորհուրդը միաձայն պաշտոնանկ է արել:
Թերթը մեջբերել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի խոսքերը, թե Ստամբուլի նահանգապետարանում Արամ Աթեշյանի հրաժարականի դիմումը չեն ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը
- Աթեշյանը պաշտոնանկ է արվել
- Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու վերաբերյալ դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան
- Հակակրանք կա Աթեշյանի նկատմամբ, նա բավականին մաշվեց. Բագրատ Էստուկյան
- Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
- Պատրիարքական աթոռն այս պահին ծառայում է Աթեշյանի շահին ու փառքին. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
- Աթեշյանը հարցը միտումնավոր տեղափոխել է ոչ կառուցողական դաշտ. թուրքագետ
- «Ագոս»-ի սյունակագիր. Աթեշյանի կերպարը նկարագրելու համար մի նոր Հակոբ Պարոնյան է պետք
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան