Որտե՞ղ է իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» 14 անդամների՝ Աշոտ Պետրոսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Մխիթար Ավետիսյան, Պավել Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, գործով դատական նիստը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի սկզբում հայտարարեց, որ դատական նիստն ընդմիջվել էր, քանի որ մեղադրյալներից Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել էր և նրա համար շտապօգնություն էին կանչել:
Նիստի ժամանակ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյուզյանը հետաքրքվեց, թե որտե՞ղ է իր պաշտպանյալը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստի ընթացքում իր նկատմամբ կիրառվել էր համապատասխան սանկցիա, գտնվում է դատարանի շենքի՝ իրենց համար հատկացված վայրում»,- ասաց դատավոր Ա. Գաբրիելյանը:
Փաստաբանը նաև ասաց, որ նախորդ նիստին իր պաշտպանյալները նիստերի դահլիճում և նիստերից դուրս ենթարկվել էին խոշտանգումների, ծեծի. «Այդ խոշտանգումներն ու ծեծը կատարվել է փոխգնդապետ Ղազարյանի կողմից, ով շարունակում է մեր պաշտպանյալներին դատարան բերել և նրանց հետ շփվել: Չգիտեմ, հավանական է, կրկին իմ պաշտպանյալը ենթարկվի խոշտանգումների և ծեծի»:
Դատավորը նշեց, որ խոշտանգումների վերաբերյալ քրեական գործ է հարուցված, նախաքննություն է կատարվում, արդյունքների մասին տեղյակ կլինեն:
«Այդ հարցն այսօր մեր դատական նիստի դահլիճում քննության առարկա չի կարող լինել»,- ասաց Ա. Գաբրիելյանը:
Փաստաբան Ղարագյոզյանը նաև ասաց, որ դատավոր Գաբրիելյանն այս գործով կաշկանդված է, արդարադատություն չի իրականացնում:
«Ինքներդ որոշում չեք կայացնում այս գործով, վստահություն չեք ներշնչում որպես արդարադատություն իրականացնող: Ինքնաբացարկ չեմ հայտնում ձեզ, քանի որ գիտեմ, որ միջնորդությունը ձեր կողմից չի կայացվելու, այլ անձի կողմից»,- դիմելով դատավոր Ա. Գաբրիելյանին՝ ասաց փաստաբան Արա Ղարագյուզյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանը ոտքի չի կանգնում դատարանում առողջական խնդիրների պատճառով»
- Արայիկ Խանդոյանի նկատմամբ ուժ չի կիրառվել. փոխոստիկանապետ
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- Արայիկ Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ՝ հերթով. Արայիկ Պապիկյան
- Խանդոյանի պաշտպանը հաղորդում կներկայացնի դատախազություն
- Դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան