Կանադան հանել է Բելառուսի հետ առևտրային սահմանափակումները
Կանադայի իշխանությունները հայտարարել են Բելառուսի հետ առևտրային սահմանափակումները չեղարկելու մասին։ Որոշումն ուժի մեջ կտնի հուլիսի 12-ից, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Canada Gazette-ին։
Սահմանափակումները մտցվել էին 2006 թվականին ՝ Բելառուսում մարդու իրավունքները չպահպանելու մտավախությամբ պայմանավորված։
«Այս որոշումը ցույց է տալիս, որ Բելառուսը մարդու իրավուքնների հետ կապված առանցքային հարցերում առաջընթաց է գրանցել։ Կանադան նաև գնահատում է կառուցողական դերակատարությունը, որ ունեցել է Բելառուսն Ուկրիանայում 2014-ի սեպտեմբերին և 2015-ի փետրվարին կրակի դադարեցման ռեժիմի բանակցություններում»,- ասված է թերթում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան