Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
Հալեպում պատրաստվում են վերականգնել քաղաքի հնագույն ուղղափառ եկեղեցին: Այն կառուցվել է 15-րդ դարում: Վերականգնելու համար անհրաժեշտ գումարն արդեն կա. հավաքել են ոչ միայն ուղղափառները, այլ նաև մահմեդական համայնքները:
vesti.ru-ն գրում է, որ Ալ- Ժդեյդե թաղամասում է եկեղեցին: Գրոհայիններն այդ թաղամասը գնդակոծել էին առանձնակի դաժանությամբ, թիրախավորել էին քրիստոնյաներին, ովքեր այդտեղ ապրում էին ավելի քան 500 տարի
«Պատմական եկեղեցի է: Կառուցվել է 1429 թվականին: Այն մշտապես եղել է Հալեպում հայկական ուղղափառ համայնքի կենտրոնը: Այստեղ շատ են եղել քրիստոնյաներ այլ համայնքներից, նաև մահմեդականներն էին հաճախ այցելում այս եկեղեցի: Իսկ հիմա՝ տեսնում եք, ինչ վիճակում է»,- ասել է եկեղեցին նայող Ջորջ Լիբարյանը:
Պատմական շինության մի մասը ավերված է: Հրաշքով փրկվել է եզակի զանգակատունը, որը կառուցված է Սիրիայում հազվագյուտ հանդիպող բարոկկո ոճով:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
- Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
- Հալեպահայերը վերադառնում են իրենց տները
- Հալեպահայերը պատրաստվում են Ծաղկազարդին. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում