Հայաստան է բերվել քաղցկեղով հիվանդների բուժման ամենավերջին սերնդի համակարգ
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Վարան Փարթո Դարման ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին և «Վարան-Արմենիա» ընկերության նախագահ Մոհամմադ Շահրանիին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ Ձեր ընկերության նախաձեռնությունը և դրա իրանկանացման արագությունը լավ անակնկալ է»,-ողջունելով հյուրերին` ասել է նախարարը։
Մոհամմադ Հաջադ Փանահը նշել է, որ Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ են համոզվել, որ երկիրը ճառագայթային բուժման սարքավորումների կարիք ունի։
«Հայաստան ենք բերել ամենավերջին սերնդի մի համակարգ, որը զգալիորեն կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը»,-ասել է գործադիր տնօրենը` հավելելով, որ համագործակցության շրջանակում նաև կենտրոնի վեց մասնագետ Իրանում վերապատրաստվել է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղցկեղով հիվանդ անապահով ՀՀ քաղաքացիների բուժման ծախսերը հոգալու համար հատուկ հիմնադրամ ստեղծելու, հայ ուռուցքաբանների հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցերը։
Նախարարը նշել է, որ հաշվի առնելով խնդրի սոցիալական կարևորությունը, որոշվել է մշակել Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն։ Այն մշակող հանձնաժողովի ղեկավարը համաձայնվել է լինել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին