Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված է հնդիկ ռեժիսոր, սցենարիստ Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» ֆիլմը, որն այս տարի Ռոտերդամի ՄԿՓ-ում արժանացել է Tiger մրցանակի:
Լրագրողների հետ հանդիպմանը Սանալ Կումար Սասիդհարանը նշեց, որ ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է նաև երևանյան կինոփառատոնի մրցութային ծրագրում:
Նրա ներկայացմամբ, «Ցանկալի Դուրգան»-ը բավականին բարդ ֆիլմ է:
«Առանց սցենարի եմ նկարահանումներ կատարում: Ֆիլմերի միջոցով ուղիղ ուղերձներ չեմ թողնում, այդպես չեմ աշխատում: Ավելի շատ հակված եմ այն մտքին, որ ֆիլմը, արվեստի ցանկացած այլ ճյուղ, պետք է էմոցիաներ առաջացանի: Յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր պատմությունը՝ հիմնվելով իր կյանքի փորձի, հիշողությունների վրա: Կարծում եմ, որ եթե ես կոնկրետ ուղերձ թողնեմ, ապա շատ սահմանափակ կլինի ֆիլմը: Էմոցիաները համամարդկային են, դրանք նույնն են աշխարհի բոլոր մասերում, այդ պատճառով յուրաքանչյուրը կարող են կապվել դրանց հետո»,- ասաց հնդիկ ռեժիսորը:
Նա նաև նշեց, որ ուրախ եմ գտնվել Հայաստանում. «Միջավայրը դրական է, փողոցները լի են երաժշտությամբ»:
Ֆիլմի մասին
Մի կեսգիշեր Հյուսիսային Հնդկաստանից գաղթած Դուրգան և Քաբիր անունով մի երիտասարդ կերալացի փախուստի են դիմում: Նրանք սպասում են փոխադրամիջոցի մոտակա երկաթուղային կայարան հասնելու համար, որպեսզի հեռու տանող գնացք նստեն: Զենք տեղափոխող երկու մանր գանգստեր իրենց օգնությունն են առաջարկու զույգին: Խեղճ Դուրգան գիշերվա մնացած մասն ականատես է դառնում հասարակության դիմագծին: Դուրգայի ուղևորությանը զուգահեռ մեկ այլ խորհրդավոր իրադարձություն է կատարվում: Կերալայի մի գյուղում հավատացլալները զբաղված են ծիսարվեստի մի արարողությամբ՝ ի հատուցում Կալի աստվածուհու բնակավայրում խնդիրների լուծման, իսկ Կալին Դուգա աստվածուհու մարմնացյալ ցասումն ու մոլեգնությունն է:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան