ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատավարության ժամանակ պաշտպան Լուսինե Սահակյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին ներկայացված ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը դատարանը որոշեց մերժել: Դատական նիստի ընդմիջումից հետո հայտարարեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Նախագահող դատավորը նաև հայտնեց, որ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է, անհրաժեշտություն է առաջացել դատարան հրավիրել շտապօգնության բրիգադ:
Նա նշեց, որ զրուցել է բժշկի հետ, ով ասել է, քանի որ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը ստենդավորվել է, դրանից հետո 10 օր է դեղորայքը չի ընդունել, նրա մոտ սրացումներ են առաջացել, անհապաղ պետք է տեղափոխվի հիվանդանոց՝ ստացիոնար բուժօգնություն ցուցաբերելու համար:
«Բժշկի կողմից դատարան է ներկայացվել համապատասխան տեղեկանք, նա չի կարող մասնակցել դատական նիստին: Ամբաստանյան Խաչատուր Գիչյանն արդեն տեղափոխվել է հիվանդանոց:
Հաշվի առնելով, որ ամբաստանյալը ներկա չէ նիստին և առանց ամբաստանյալի գործի քննությունը չենք կարող շարունակել, նիստը հետաձգվում է»,- հայտարարեց դատավոր Ա. Գաբրիելյանը:
Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 19-ին:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- «Իմ անունը Պավլիկ է, ապարանցի Պավլիկ է»
- ՔԿՎ. Արեգ Կյուրեղյանի մոտից հայտնաբերվել է ածելու սայր
- Որտե՞ղ է իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- Արայիկ Խանդոյանի նկատմամբ ուժ չի կիրառվել. փոխոստիկանապետ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- Արայիկ Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ՝ հերթով. Արայիկ Պապիկյան
- Խանդոյանի պաշտպանը հաղորդում կներկայացնի դատախազություն
- Դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան