«Իմ անունը Պավլիկ է, ապարանցի Պավլիկ է»
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռերի» 14 անդամների դատավարությանն ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը ներկա չէ: Փաստաբաններ Արա Ղարագյոզյանն ու Լուսինե Սահակյանը մտավախություն հայտնեցին, որ նրան կրկին կարող են խոշտանգել:
«Անձը վտանգի մեջ է, շփվում է այն մարդու հետ, ով իրեն խոշտանգել է: Իսկ դուք ասում եք ինքնաբացարկի միջնորդությունը քննարկենք»,- դիմելով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Դատավորը նշեց՝ անձը վտանգի մեջ չէ և պետք չէ դատաքննության կարգը խախտել:
«Կարգը դուք եք խախտում»,-հայտարարեց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:
Շարունակելով խոսքը՝ նա նշեց. «Պարոն Գաբրիելյան, առաջին նիստին ես հարց էի տվել, դուք չպատասխանեցիք: Ղազարյանին եթե փոխեք բոզոյանով էլ, կատարվելու է նույն հանցագործությունը, որովհետև դուք երաշխիք չունեք: Հարգեք ձեր անձը, դուք ի զորու չեք, որովհետև Ղազարյանին փոխարինելը օգուտ չի տալու: Նույն պատմությունն է լինելու: Հերիք եղավ այս ազգի գլխին այս օյինը հանեք: Չկա արդարադատություն: Ես ձեր անձը հարգում եմ: Ափսոսում եմ ձեզ: Ես լսել եմ, որ դուք լավ մարդ եք, բայց չեք կարող լավ դատավոր լինել»:
«Չի կարելի, մի խոսիր Մանուկյան, Պավլիկ: Թույլ չեմ տալիս խոսել: Դուք լռեք»,- դիմելով Պ. Մանուկյանին՝ ասաց դատավորը:
Պ. Մանուկյանը շարունակեց. «Պահանջում եմ իմ ընկերներին բերեք այստեղ, խոշտանգումից հետո ես նրանց չեմ տեսել»:
Դատավորն ասաց. «Ուրեմն հերթականությումբ, եթե սպասեք, այդ հարցը կքննարկենք: Մանուկյան, նստիր»:
«Ի՞նչ Մանուկյան: Իմ անունը Պավլիկ է, ապարանցի Պավլիկ է»,-ասաց Պ. Մանուկյանը:
«Ապարանցի Պավլիկ, նստիր: Ես դեռ խոսք կտամ քեզ, վատառողջ ես, նստիր» ,-հավելեց դատավորը:
Պավլիկ Մանուկյանն արձագանքեց. «Ոնց թե նստիր, ինձ բերել ես այստեղ նստեցնելո՞ւ համար»:
Այնուհետև դատավորը հայտարարեց մեկ ժամ ընդմիջում:
Նշենք, որ դեռևս նիստի սկզբում Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասել էր. «Նախորդ նիստին իմ պաշտպանյալները նիստերի դահլիճում և նիստերից դուրս ենթարկվել էին խոշտանգումների, ծեծի: Այդ խոշտանգումներն ու ծեծը կատարվել է փոխգնդապետ Ղազարյանի կողմից, ով շարունակում է մեր պաշտպանյալներին դատարան բերել և նրանց հետ շփվել: Չգիտեմ, հավանական է, կրկին իմ պաշտպանյալը ենթարկվի խոշտանգումների և ծեծի»:
Հարակից հրապարակումներ`
- Որտե՞ղ է իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- Արայիկ Խանդոյանի նկատմամբ ուժ չի կիրառվել. փոխոստիկանապետ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- Արայիկ Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ՝ հերթով. Արայիկ Պապիկյան
- Խանդոյանի պաշտպանը հաղորդում կներկայացնի դատախազություն
- Դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին